Aleo Flash Intro Banner Maker
ԱՇԽԱՏԱՆՔ ԻՄՏԵՐՆԵՏՈ

kot

ԱՐԱՋԱՐԿՈՒՄԵՆՔ

3d

Մինի - չաթ

sneg

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 19

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
armref.com-Google pagerank and Worth

Մուտքի ձև

tak

ayceluner
Flag Counter

Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 29 » ՏՐՆԴԵԶ
15:56
ՏՐՆԴԵԶ
«Տրնդեզի տոնակատարությունն ուղեկցվել է որոշակի ուտեստների մատուցմամբ
Բոլոր կերակրատեսակները կապված են հացազգիների և հացազգիներով պատրասվող կերակրատեսակների հետ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ խոսելով Տրնդեզի տոնակատան ուտեսներից` ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։ 

Նա նշեց, որ այդ ուտեստներից են խաշիլի տարբեր տեսակները։ Ընդունված է եղել պատրաստել նաև փոխինդե գնդիկներ, որը կոչվում է կլոնդրակ։ Մատուցվել են նաև հալվայի տարբեր տեսակներ՝ մեղրով, շաքարով կամ դոշաբով, աղանձներ, «փուռնիկների»՝ հացի տարատեսակների տեսականի, որի մեջ լցոնված են եղել չրեր՝ հավելված խոտաբույսերով, ընդեղենով և այլն։ «Մինչ այժմ վերականգնված է այդպիսի հացերի 64 տեսակ»,- ընդգծեց Ս. Մամուլյանը։

Ըստ եկեղեցական ավանդության, Տրնդեզի տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարի հետ։ Հայ եկեղեցին Տրնդեզը միշտ տոնում է փետրվարի 14-ին, այսինքն՝ Քրիստոսի ծննդից՝ հունվարի 6-ից, 40 օր հետո։ Սրանից էլ ծագում է տոնի եկեղեցական անվանումը՝ «Տյառն ընդառաջ»։

Տրնդեզը տոնվում էր մեծ շուքով ու հանդիսավորությամբ։ Տրնդեզի օրը, վաղ առավոտյան, մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց Տրդեզի ուտետներ էին պատրաստում ու բաժանում տնեցիներին։ Այդ օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում՝ խնամիները, նոր նշանած տղա ունեցող ընտանիքն այցելում էր հարսնացուի տուն, իսկ նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները, տանելով իրենց հետ նվերներ, ընկույզ, չամիչ, աղանձ ու փոխինդի գնդեր։ Կեսօրից հետո այս ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում։ Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։
Քավոր կնոջ, սկեսուրի և տալերի ուղեկցությամբ նորահարսին բակ էին իջեցնում և խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը։ Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները։ Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին։ Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաև ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ, իսկ վերջում՝ երեխաները։ Այս ավանդույթը մինչև օրս էլ մեզանում պահպանված է։ 
 
Դիտումներ: 1164 | Ավելացրեց: Ashnaa | Տեգեր: ՏՐՆԴԵԶ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
menu

մուտք

online radio

ԳԼՕԲՈՒՍ

ok
 
   

banner

Արտարժույթ

Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

weater

Գրառումների պահոց

գօրծընկերներ

xnet.am

ԳՈՎԱԶԴ


Copyright MyCorp © 2024